Անձնական և քարտային տվյալների գաղտնիության քաղաքականություն

Սույն քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես է pay.risefoundation.am կայքը («ՌԱՅԶ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ, ՀՎՀՀ՝ 08298635) հավաքում, օգտագործում և պաշտպանում գնորդների անձնական և վճարային տվյալները։

Քարտային տվյալներ

Կայքը չի հավաքում, չի պահպանում և չի մշակում գնորդի քարտային տվյալները՝ քարտի համարը, վավերականության ժամկետը և CVV կոդը։ Դրանք մուտքագրվում են բացառապես Ինեկոբանկի՝ PCI DSS ստանդարտին համապատասխանող վճարման էջում, որի տվյալներին հիմնադրամը հասանելիություն չունի։

Հավաքագրվող տվյալներ

Հավաքագրվում են անունը, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, իսկ գրքի պատվերի դեպքում՝ նաև առաքման հասցեն։ Bebras մրցույթի գրանցման դեպքում հավաքագրվում են մասնակցի անունը, դպրոցը, դասարանը կամ կատեգորիան, ինչպես նաև ծնողի կամ խնամակալի կապի տվյալները։

Նպատակ

Հավաքագրված տվյալներն օգտագործվում են միայն պատվերը մշակելու, ՀԴՄ կտրոն տրամադրելու, առաքումը կազմակերպելու և գնորդի հետ կապ հաստատելու նպատակով։

Տվյալների փոխանցումը երրորդ անձանց

Վճարումը հաստատելու համար անհրաժեշտ նվազագույն տվյալները փոխանցվում են Ինեկոբանկին։ Օրենքով սահմանված կարգով վաճառքի տվյալները փոխանցվում են ՀՀ ՊԵԿ՝ էլեկտրոնային ՀԴՄ համակարգի միջոցով։ Այլ նպատակներով անձնական տվյալները չեն փոխանցվում երրորդ անձանց։

Պահպանում

Տվյալները պահպանվում են հաշվապահական և հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։

Կապ

Անձնական տվյալների վերաբերյալ հարցերով կարող եք դիմել՝ info@risefoundation.am։

Something went wrong. Reload 🗙


Reconnecting to the server…

Connection lost. Retrying in seconds.

We could not reconnect.
Try again or reload the page.

The server ended the session.

The session could not be resumed.
Try again or reload the page.