Սույն քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես է pay.risefoundation.am կայքը (ՌԱՅԶ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ, ՀՎՀՀ 08298635) վերաբերվում գնորդների անձնական և վճարային տվյալներին։
Կայքը երբեք չի հավաքագրում, չի պահպանում և չի մշակում գնորդի քարտի տվյալները (համար, վավերականության ժամկետ, CVV)։ Դրանք մուտքագրվում են բացառապես Ինեկոբանկի PCI DSS ստանդարտին համապատասխան վճարման էջում, որին Հիմնադրամը հասանելիություն չունի։
Անուն, էլ. փոստ, հեռախոսահամար. գրքերի դեպքում՝ առաքման հասցե. «Bebras» գրանցման դեպքում՝ մասնակցի անուն, դպրոց, դասարան/կատեգորիա և ծնողի/խնամակալի կոնտակտային տվյալներ։
Հավաքագրված տվյալներն օգտագործվում են բացառապես պատվերի մշակման, ՀԴՄ կտրոնի տրամադրման, առաքման կազմակերպման և գնորդի հետ կապի հաստատման նպատակով։
Վճարման հաստատման նպատակով անհրաժեշտ նվազագույն տվյալները փոխանցվում են Ինեկոբանկին։ Օրենքով սահմանված կարգով վաճառքի տվյալները փոխանցվում են ՀՀ ՊԵԿ-ին՝ էլեկտրոնային ՀԴՄ համակարգի միջոցով։ Այլ նպատակներով տվյալները երրորդ անձանց չեն փոխանցվում։
Տվյալները պահպանվում են հաշվապահական և հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետով։
Անձնական տվյալների վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել՝ info@risefoundation.am։